«Համոզված եմ՝ թե՛ վրացիները, թե՛ ռուսները Հայաստանից բոլորովին այլ գործողություն են ակնկալել». Արման Բաբաջանյան
![]() 1225 Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 14:15 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ վրացի և ռուս խորհրդարանականների վեճի ժամանակ հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը։ «․․․Մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք»,- ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հենց այսպես է պարզաբանել մեր պատվիրակության քայլը ֆեսյբուքյան ուղիղ տեսակապով։ Վստահաբար, կարելի է պնդել, որ Հայաստանի պատվիրակության ակտը չի կարող հասկանալի լինել ո՛չ բարեկամ ռուսների, ո՛չ եղբայր վրացիների համար։ Չկա աշխարհում որևէ վեճ, որի ժամանակ եղբայր ու բարեկամը կարող են այդպես դիրքավորվել։ Այս ոչ նրբանկատ քայլը չի կարող աննկատ անցնել։ Իմ համոզմամբ պետք էր մնալ խորհրդարանի դահլիճում՝ փորձելով ստանձնել դրական միջնորդարար դեր։ Համոզված եմ՝ թե՛ վրացիները, թե՛ ռուսները Հայաստանից բոլորովին այլ գործողություն են ակնկալել, ուստի այս քայլին դիմելուց առաջ, եթե ավելի առողջ միտք չի հայտնվել պատվիրակության մոտ, պետք էր պարզապես կապվել ՀՀ ԱԳՆ-ի համապատասխան վարչության հետ։ Տարածաշրջանը չափազանց զգայուն զարգացումների շրջափուլում է, և ցանկացած չհաշվարկված այսպիսի քայլ կարող է տևական հետևանք թողնել շատ կարևոր հայ-վրացական և կրկին չափազանց կարևոր հայ-ռուսական հարաբերությունների վրա»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
