«Չեմ բացառում, որ վաղն իսկ ՍԴ դռները փակվեն, և Թովմասյանն ու մյուսները չկարողանան մտնել շենք». Ռ. Սահակյան
![]() 1545 Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 13:50 «Երբ կարդացի դատավոր Դ. Գրիգորյանի որոշումը Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, այնտեղ գտա տողեր, որից ուղղակիորեն նշմարվում էր, որ հաջորդ որոշումը դատարանը կայացնելու է այն մասին, որ՝ դիմում եմ ՍԴ: Դա ակնհայտ էր: Դրան հետևեց վարչապետի ելույթը, իսկ դրա հաջորդ օրը՝ ինքնաբուխ կերպով փակվեցին մեր դատարանները: Այսինքն՝ սահմանադրական կարգը խախտվեց, տապալվեց, ի դեպ, խախտվեց-տապալվեցի միջև այնքան մեծ տարբերություն կա, դրա մասին պատեհ առիթը կգա՝ կխոսենք»,- հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը՝ խոսելով գործի շրջանակում դատարանների կայացրած որոշումների մասին: Փաստաբանը չբացառեց, որ վաղն իսկ ՍԴ դռները կփակվեն, որպեսզի ՍԴ նախագահ Հ. Թովմասյանը և մյուսները չկարողանան մտնել դատարանի շենք: Ըստ նրա՝ նման քայլերն արվում են այն ժամանակ, երբ վտանգ են տեսնում Ռ. Քոչարյանի գործից՝ ինչպե՞ս կարող է Ռ. Քոչարյանը ազատության մեջ մնալ: Ռ. Սահակյանը, խոսելով դատավոր Ա. Դանիելյանի մասին, նկատեց, որ նա բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիտության մեջ: «Այլ հարց են մարդկային հատկանիշները: Կարողանո՞ւմ է օրենքն օրենքի տառին համապատասխան կիրառել, թե՞ քիթն անընդհատ պահում է այն ուղղությամբ, թե ինչպես է մտածում իշխանությունը՝ ժամանակին Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և այսօր էլ՝ այսօրվա իշխանությունը: Ամենամեծ ունակությունն իր մոտ է: Երբ ես Փաստաբանների պալատի նախագահ էի, դատավորներն ինձ մոտենում էին ու ասում՝ խնդրում ենք գործը չմակագրել Դանիելյանին: Այն ժամանակ չկար մակագրման էլեկտրոնային համակարգը: Սա վկայում է այն մասին, որ այս անձնավորությունը կատարում է հիմնականում պատվեր: Կարող է պատվեր իջեցված չլիներ, բայց բավական է ինքը զգար, թե ինչպես է մտածում դատախազությունը, անմիջապես արձագանքում էր»,-ամփոփեց փաստաբանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
