«Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համար փորձում են մեղադրել Մոսկվային»․ Մեդվեդև
![]() 1393 Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 21:40 Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին՝ հայտարարելով, որ դրանով փորձ է արվում մեղադրել Մոսկվային և ամեն ինչ բարդել նրա վրա․ հաղորդում է ТАСС գործակալությունը։ ՌԴ վարչապետը լրագրողներին ասել է, որ այն ինչ կատարվում է Անդրկովկասյան հանրապետությունում՝ կապված են «արմատական ընդդիմության և գործող իշխանության մեջ գտնվող ուժերի ներքին քաղաքական պայքարի հետ»: «Ռուսաստանին մեղադրելու փորձերը պարզապես նման են իրական իրավիճակի խեղաթյուրմանը»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: Նրա խոսքերով, «այս ամենն իրականացվել է, որպեսզի դուրս մղեն այդ երկու ուժերին, ցուցարարներին օգտագործել են խորհրդարանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի, հնարավորության դեպքում, «պայթեցնեն», ընդհանուր առմամբ, ներկայիս քաղաքական համակարգը, որը զարգացել է Վրաստանում»: Մեդվեդևը հավելել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգություններն ուղեկցվում են «Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նման քաղաքական ծաղրածուների մեկնաբանություններով, որոնք անմիջապես միացել են այս գործընթացին»: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի ներկայիս ղեկավարը նմանատիպ հռետորաբանություն է դրսևորել՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ «վրաց ժողովուրդն ամեն ինչ կպարզի»: Տեղեկացնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանին է մեղադրում երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
