Գայանե Ղամբարյանը կներկայանա Նիկոլա Մարտինուչչիի անվան երգի միջազգային մրցույթին

Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի շրջանավարտ Գայանե Ղամբարյանը (դասական վոկալի բաժին, պրոֆեսոր Լարիսա Մկրտչյանի դասարան) Իտալիայի Լուկա քաղաքում կմասնակցի Նիկոլա Մարտինուչչիի անվան երգի միջազգային մրցույթին: Մրցույթի ժամանակ երգչուհին կներկայացնի արիաներ՝ Մոցարտի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետիի և Ժյուլ Մասնեի օպերաներից: Մրցույթի հիմնադիրը և ժյուրիի պատվավոր նախագահն իտալացի հանրահռչակ տենոր Նիոկլա Մարտինուչչին է, ինչպես նաև ժյուրիի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր հեղինակավոր օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավարներ և երաժշտական պրոդյուսերներ:
Երգչուհին 2018-ի սեպտեմբերից համագործակցում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան), որտեղ հանդես է գալիս որպես հրավիրյալ մեներգչուհի (սոպրանո):
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, օրեր առաջ, տեղի է ունեցել Գայանե Ղամբարյանի առաջին մենահամերգը: 
Երգչուհու մասնագիտական ուղին անցել է բազում դժվարություններով, սակայն կամային հատկանիշների, բնատուր տաղանդի շնորհիվ նա փոքր, բայց հաստատուն քայլերով գնում է մասնագիտական վերելքի ճանապարհով: «Երբեք չպետք է դադարես հավատալ. դու պետք է հավատաս քո շնորհին ու այդ շնորհը Տվողին… Եթե անգամ հազար մենամարտում պարտություն ես ունեցել, միևնույն է չպետք է դադարես հավատալ վճռորոշ ճակատամարտում սպասվելիք հաղթանակիդ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է երգչուհին: 
Տեղեկացնենք նաև, որ երգչուհին հրավեր է ստացել Իսպանիայից «World Music Competition» երգի մրցույթի կիսաեզրափակչին մասնակցելու, սակայն զբաղվածության պատճառով վերջինս հրաժարվել է մասնակցությունից, իսկ օգոստոսին հրավեր է ստացել համերգներով հանդես գալու Ֆրանսիայում՝ «Les Arènes Lyriques» ամառային երաժշտական փառատոնի շրջանակներում:

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
25213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
25513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
33812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
34312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
48510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
66908.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
81307.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
85006.09.2026, 22:36