Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես». Արայիկ Հարությունյան

«Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես». Արայիկ Հարությունյան
1004
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 10:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ...»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը՝ Պռոշյանում...»»: