Վրաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային
![]() 810 Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 22:00 Վրաստանի խորհրդարանը զրկել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիային անձեռնմխելիությունից: Այսօր Վրաստանի կառավարության լիագումար նիստը համաձայնել է գլխավոր դատախազության դիմումը դատարան ուղարկել՝ պատգամավոր Նիկա Մելիայի ձերբակալման խնդրանքով: Այս որոշման օգտին քվեարկել է 91 պատգամավոր (Վրաստանի խորհրդարանում կան 150 պատգամավոր): Այսպիսով, պատգամավորը կներկայացվի դատարանի առջև, որն էլ կսահմանի վերջինի խափանման միջոցը: «Այս մարդիկ գերության մեջ են: Նրանք չէին կարողանում նայել իմ աչքերին: Հանդիպման ժամանակ շատ դժվար էր մթնոլորտը: Նրանց մեծ մասը չէր ցանկանում դա անել, չէր ուզում սեղմել կոճակը, բայց դա արեցին իրենց կամքին հակառակ: Մենք պետք է օգնենք այդ մարդկանց և փրկենք նրանց»,- ասել է Նիկա Մելիան հանդիպումից հետո: Հարկ է նշել, որ Մելիայի խնդրանքով հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում չէին եղել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Միասնական ազգային շարժում» խմբակցությունների ներկայացուցիչները: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
