Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը
![]() 421 Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 17:00 Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը. այս մասին տեղեկանում ենք ՍԴ որոշումից, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունը Սահմանադրական դատարանում «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու» և «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
