ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու լուրերի մասին
![]() 1101 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 13:10 Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, թե Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենք վաճառել: Նաղդալյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մշտապես ասվել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու այդ հարցին, և այն մշտապես բարձրացվում է երկկողմ և բազմակողմ հարթակներում: «Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները հատակապես, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերական ոլորտին, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները և նաև, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը և խաղաղությունը»,-ասաց խոսնակը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
