«Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստին». ԱԳՆ խոսնակ
![]() 1129 Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 13:30 Այսօր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի պահվածքի վրա: Նա նշեց, որ հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին որպես դիտորդ մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի պատվիրակությունը: Եվ այդ առնչությամբ հայկական կողմը, Նաղդալյանի խոսքով, դիմել էր ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանից ստանալու անվտանգության հավելյալ միջոցներ՝ ՀՀ պատվիրակության մասնակցության համար: «Միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունն ստացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ: Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացմանը: Այս առնչությամբ, Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
