«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել...»․ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

«Մենք՝ հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր․․․Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»,- սիրված դերասանի մասին ասել է Սոս Սարգսյանը։
Այսօր թատրոնի և կինոյի հայ մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 89 տարեկան։
Մհեր Մկրտչյանն այն եզակի արտիստներից է, ով անջնջելի հետք է թողել հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ: Նա ծնվել է 1930-ին՝ Գյումրիում: Մհերի առաջին հանրաճանաչ կերպարը Գարսևանն էր՝ «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որին հաջորդեցին անմոռաց ու սիրված դերակատարումները՝ Արսենը՝ «Նվագախմբի տղաները», Գասպարը՝ «Եռանկյունի», Իշխանը «Մենք ենք, մեր սարերը», Հայրիկը՝ «Հայրիկ», Ամիրոն՝ «Նահապետ», Գրիգոր աղան՝ «Կտոր մը երկինք», Նինայի քեռին՝ «Կովկասի գերուհին», Նիկոլը՝ «Հին օրերի երգը» և այլն:


«Եվ ծիծաղ, և արցունք աչքերում...»,- այսպես էր Մհերին բնութագրում Գևորգ Աբաջյանը:
Մհեր Մկրտչյանն իր վերջին դերը խաղացել է 63-րդ տարեդարձի օրը՝ Հացթուխը՝ «Հացթուխի կինը» ներկայացման մեջ, որտեղ եղել է նաև ներկայացման ռեժիսորը, և խաղացել է իր իսկ հիմնած թատրոնում: Թատրոնը դերասանի մահից հետո վերանվանվել է Մհեր Մկրտչյանի անունով՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն:
«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասում էր Մհեր Մկրտչյանը:

«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
55Երեկ, 22:06
Կաթողիկոսն ու «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
9824.06.2026, 20:18
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10224.06.2026, 11:54
«Տիգրան Մանսուրյա՛ն, ծեփվել էիր Ավինյանի դոշին, Օրդուբադում Կոմիտասի մշակումները ներկայացվեցին որպես ադրբեջանական». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
18822.06.2026, 13:30
««Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման տեղեկությունն այս պահի դրությամբ չի հաստատվել»․ հայտարարություն
17122.06.2026, 11:54
«Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում». Անուշ Հակոբյան
15622.06.2026, 00:42
Սկանդալ Իսպանիայում. 16-րդ դարի հանրահայտ քանդակներին պղնձե խողովակներ են հագցրել
31521.06.2026, 17:41
Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է
41420.06.2026, 10:41