«Մենք ոչ մեկի հետևից վազելու մտադրություն չունենք». ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
![]() 1204 Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 15:00 Ռուսաստանը չի տեսնում ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ կառուցողական բանակցություններ վարելու պայմանագրի շուրջ. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ է եկել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: «Մեր գործընկերները հրաժարվում են առարկայական քննարկում անցկացնել այդ պայմանագրի պահպանման շուրջ: Միևնույն ժամանակ, մենք ոչ մեկի հետևից վազելու մտադրություն չունենք: Մեր առաջարկները բանակցային սեղանին են: Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի ճակատագիրն ԱՄՆ-ի ձեռքում է»,-ասել է դեսպանը: Նա հույս է հայտնել, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վ. Պուտինի և Դ. Թրամփի բանակցությունները, որոնք տեղի էին ունեցել հունիսի 28-ին, Օսակայում G20-ի շրջանակում, կշարունակվեն՝ կոնկրետ գործողությունների տեսքով: Դիվանագետը նշել է նաև, որ Մոսկվայի համար սպասելի է, որ նախընտրական քարոզչության մոտենալուն զուգընթաց կակտիվանան «հնարովի» պատմություններն այն մասին, որ Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ ընտրություններին: Հիշեցնենք, Օսակայի հանդիպման նախօրեին ամերիկյան լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել էին, թե նա մտադիր չէ՞ ռուսաստանցի իր գործընկերոջը հորդորել չխառնվել 2020թ. ընտրություններին: «Իհարկե մտադիր եմ»,- ասել էր Դ. Թրամփը և Օսակայում հարցն ուղղել Վ. Պուտինին: Դրան ի պատասխան ՌԴ նախագահը ծիծաղել էր, իսկ ԱՄՆ նախագահը ժպտացել և գլուխը տարուբերել: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
