«Երկու այցերն էլ չափազանց էական են». Արման Բաբաջանյան
![]() 875 Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 10:45 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկա շաբաթներին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելեն ԱՄՆ: Երկու այցերն էլ չափազանց էական են և պետք է հուսալ, որ հավասարապես կա գիտակցություն դրանց կարևորության վերաբերյալ։ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական պոտենցիալը, մեղմ ասած, չի համապատասխանում ընդհանրապես տարածաշրջանային իրադրությանն ու հավանական հեռանկարներին թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ վատթար սցենարների հաշվարկման առումով: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական պոտենցիալն անհրաժեշտ է բարձրացնել թե՛ մարտահրավերներին դիմակայելու, թե՛ հնարավորություններն օգտագործելու հարցում հավասարապես կենսունակ դարձնելու համար: Թուրք-ամերիկյան, և իրանա-ամերիկյան դիմակայությունն առաջիկա օրերին և շաբաթներին բացմաթիվ խնդիրներ և հնարավորություն է ստեղծելու Երևանի համար։ Անհրաժեշտ է ոսկերչական ճշգրտությամբ աշխատել ու կարևորը՝ չխանդավառվել․․․ Պետք է հանդարտ և հետևողական կերպով հետևել իրադարձությունների զարգացմանը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
