«Թուրքիայի դեմ հարձակման դեպքում Անկարան գործի կդնի ռուսական С-400 հրթիռները». Էրդողան
![]() 963 Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 16:20 Թուրքիայի դեմ հարձակման դեպքում Անկարան գործի կդնի ռուսական С-400 հրթիռները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Բոսնիա-Հերցեգովինայից վերադառնալուց հետո: Հրթիռների գնման վերաբեյալ պայմանագիրը Թուրքիան և ՌԴ-ն ստորագրել են 2017թ.: Գործարքի արժեքը 2,5 միլիարդ դոլար է: Հրթիռները նախատեսված են օդատիեզերական հարձակումները ոչնչացնելու համար: Թուրք զինվորականների ուսուցումն արդեն ավարտվել է: ԱՄՆ-ն կտրուկ էր արձագանքել Թուրքիայի՝ ռուսական հրթիռների գնելու որոշմանը և պահանջել էր, որ Թուրքիան հրաժարվի դրանցից՝ գնելով ամերիկյան զենիթահրթիռային Patriot համալիրները: Թուրքիան պատասխանել է հրաժարումով: Հուլիսի 9-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը Թուրքիային հիշեցրել էր ԱՄՆ-ի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության՝ 2017թ. օգոստոսի 2-ին ստրոագրված օրենքի մասին: Այն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի դեմ։ Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
