«Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծուռ». այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

«Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր ու տաղանդավոր դերասանուհի Գալյա Նովենցին: Այսօր դերասանուհու ծննդյան օրն է:
Թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, հայ կինոյի մայր Գալյա Նովենցը ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքում:
1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին՝ Գյումրիի, 1977-1983 թվականներին՝ Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թվականներին և 1983-1993 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից՝ Համազգային թատրոնների դերասանուհի։
Գալյա Նովենցի աստեղային ժամը եղավ «Մեր մանկության տանգոն» ֆիլմով: Դերասանուհու տաղանդով հիացան համաշխարհային կինոյի շատ մեծություններ:
Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն:


«Հիմա եմ հասկանում, որ մայրս եթե ավելի բաց լիներ, ավելի հաճախ խոսեր, հանդիսատեսը տասն անգամ ավելի շատ ինֆորմացիա կունենար նրա մասին: Դա նրա ընտրությունն էր, Գալյա Նովենցն ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է որդին՝ Հակոբ Ղազանչյանը:
1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

«Դավիթ Բաբայանն իր վերջին նամակում ինձ գրել էր, որ ինքը պարտավոր է գնալ թշնամու մոտ». Նաիրի Հոխիկյան
5101:12
Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի՝ 22 երկրի ներկայացուցչի մասնակցությամբ
78Երեկ, 21:24
«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
20104.10.2026, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
19804.10.2026, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
19904.10.2026, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
19004.10.2026, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
57029.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
67728.09.2026, 17:36