Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում է պետբյուջեից. «Ժողովուրդ»

«Հայաստանում մշտապես քննադատվել են այն չինովնիկները, ովքեր օգտագործել են իրենց անձնական կապերը և պետական բյուջեն ծառայեցրել անձնական կապերի ընդլայնման կամ ընկերական հարաբերությունների ջերմացման համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը վերջերս բացահայտեց մի այդպիսի դեպք, որը նոր Հայաստանում այնքան էլ օրինաչափ երևույթ չէ: Մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել և մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:
Նշենք, որ Dj Վակցինան հաճախ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա: Եվ այս իրավիճակում հարց է ծագում՝ արդյոք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին ի պատասխան Արուսիկ Մկրտչյանն արձագանքեց. «Ոչ, իհարկե: Բացարձակ… ինչի մասին է խոսքը: Իմ ֆեյսբուքյան էջը իմ անձնական տիրույթն է, որտեղ ես իրավունք ունեմ յուրաքանչյուր ինֆորմացիա տեղադրելու, ինչպես և Դուք: Եթե հարցեր ունեք ծրագրի հետ կապված, թե ինչ է նկարահանվելու, ինչի համար է ուղղված այդ գումարը, գրավոր ուղարկեք, կպատասխանեմ»:
Այսպիսով, արձանագրենք, որ DJ Վակցինան, լինելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկերը (համենայնդեպս, իրենց համատեղ լուսանկարներն այդ մասին են վկայում), օգտվում է ՀՀ պետական բյուջեից: Իսկ թե այս երևույթը ով ինչպես կմեկնաբանի, թողնում ենք ընթերցողների հայեցողությանը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Որո՞նք են Կարսի անկման և 1920-ի հայ-թուրքական պատերազմի գլխավոր դասերը»․ Էդուարդ Շարմազանով
2803:06
«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
4702:06
«Փաշինյանը կոնսոլիդացրեց բազում խմբերի՝ «ընդդեմի» շուրջ, ու դրա դեմ չգտնվեց հակախաղ»․ Արփինե Հովհաննիսյան
7300:30
«Եթե որևէ «նկարչություն» է դուրս գալիս ԿԸՀ-ից, պետք է ընդունել որպես ՔՊ-ի 72-րդ պատգամավորի մեկնաբանություն»․ Հովհաննես Իշխանյան
5600:06
«Սա ընդդիմության պայքարի նոր մարտավարություն է, որում նկատելի է հաղթանակի ուրվականը»․ Լևոն Ջավախյան
85Երեկ, 23:54
«ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ»․ Արեգնազ Մանուկյան
80Երեկ, 23:24
«Շնորհավորեց իր իսկ միջամտած ընտրություններում կեղծարարի բարոյական պարտությունը»․ Հովհաննես Իշխանյան
56Երեկ, 22:42
«Ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները հենց «Ուժեղ Հայաստան»-ն է փոշիացրել»․ Նարինե Մկրտչյան
121Երեկ, 22:24