«Ռուսթավի-2». անպարկեշտ արտահայտությունների հերթական շարանը
![]() 1309 Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 12:15 Վրաստանի գլխավոր ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, որի շահառուներից է Միխայիլ Սաակաշվիլին, ռուսերենով մի ամբողջ ելույթ է հասցեագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ընթերցել է հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան: Խոսքի գրեթե ամբողջ տեքստը հայհոյանքներ է պարունակել: Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն դատապարտել են այդ ելույթը։ Այն շարունակում է լայնորեն տարածվել համացանցում: Այդ մասին գրում է՝ հղում անելով Аpsny.ge-ին: Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն արժանի է հայհոյանքի և որ անձամբ ինքը Պուտինի պատճառով չի կարողանում այցելել Աբխազիա, որտեղ իր նախնիների գերեզմաններն են: Սակայն Գաբունիայի՝ զայրույթն արտահայտելու տվյալ ձևն իր համար անընդունելի է: Վրաստանի վարչապետն ու իշխանության ներկայացուցիչները միջադեպը համարել են «ապակայունացման փորձ, որը անպատասխան չի մնա»: Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան այդ հայտարությունը համարել է հեռուստաալիքի գործերին միջամտելու և գրաքննության փորձ: Հիշեցնենք, որ օրեր առաջ վերոնշյալ ալիքով Գեորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդման շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական, հայհոյական արտահայտություններ է արել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
