«Երբ բախտի դար էր, բախտ չունեինք». Նիկոլ Փաշինյանը մատնանշեց երկիրը փոխելու ճանապարհը
![]() 994 Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 13:09 «Ամենակարևոր նախաձեռնությունը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, դա Սփյուռքի գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է Հայաստանում անելիքի վերաբերյալ: Մարդիկ հասկացան, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ». հուլիսի 13-ին Լոռու մարզում «Սմարթամեջ» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ իր այդ խոսքը չպետք է ընկալվի Սփյուռքի կողմից տարիներ առաջ արված բարեգործության թերագնահատում: Վարչապետը նկատեց, որ եթե նախկինում մարդիկ իրենց հույսը կապում էին պաշտոնյաների հետ, ապա հիմա հասկացել են, որ իրենք կարող են փոխել աշխարհը, և աշխարհը փոխելուց առաջ էլ պետք է իրենք իրենց փոխեն: Ըստ վարչապետի՝ երկիրը փոխելու ճանապարհը ՀՀ-ն ագրարայինից արդյունաբերական երկրի վերածելն է: Իսկ այդ արդյունաբերական երկրին էներգիա տվող կրթություն, մշակույթ ու սպորտ պետք է լինեն: Խոսելով երկրի ժողովրդագրական վիճակի մասին՝ Ն. Փաշինյանն այն դարձյալ արդյունաբերական երկիր լինելու հանգամանքի հետ կապեց: «Մենք ընդամենը կարող ենք նայել մեր պատմությանը: Ինչպիսի՞ պայմաններում է եղել, որ ՀՀ-ում բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա եղել է մի միջավայրում, երբ ՀՀ-ում զարգացել է արդյունաբերությունը: Այո՛, դա եղել է Խորհրդային Միության ժամանակներում, բայց այդ արդյունաբերության զարգացման հեղինակը եղել են մեր պապերը, հայրերը և եղբայրները»,-ընդծեց նա: Վարչապետը հայտարարեց, որ եկել է հաղթելու ժամանակը: «Երբ ծովի դար էր, ծով չունենինք, նավթի դար էր, նավթ չունեինք, երբ բախտի դար էր, բախտ չունեինք: Ահա եկել է մտքի դարը. մենք ունենք միտք խելք ու տաղանդ: Նշանակում է, որ մենք հաղթելու ենք»,-ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22

