«Շատ վատ է անում Նիկոլ Փաշինյանը, որ էս իրավիճակում սուպերժողովրդավար ու գերհումանիստ է ձևանում». Լիզա Ճաղարյան
![]() 365 Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 03:10 Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ընդգծենք, որ այս միջադեպը մի յուրահատուկ միֆային ոչնչացման ակցիա էր հիշեցնում, երբ համաշխարհային թիվ մեկ դեմքերից մեկի մոտ պայթեց Փաշինյանի «սուպերժողովրդավարական ու գերհումանիստական» գործիչ լինելու փուչիկը»։ Սա հատված է Սաթոյի կայքի հեղինակներից մեկի հոդվածից։ Տուսկի ներկայությամբ Նիկոլի հասցեին բարձրաձայնած պիցայահոտ բղավոցների մասին է խոսքը։ Ես չգիտեմ՝ սուպերժողովրդավար ու գերհումանիստ է Նիկոլը, թե ամեն ջանք գործադրում է, որ այդպիսին երևա, բայց սրա հակառակն ապացուցելու համար էս բերած օրինակն ապուշության գագաթնակետ է։ Էն, որ էդ լափակերները հանգիստ նստած էին Հյուսիսային պողոտայում այն պահին, երբ այդտեղով անցնում էր երկրի ղեկավարը (ռոբասերժիկի ժամանակ պողոտան նախապես արագորեն «կմաքրեին» բոլոր շնչավորներից), էն, որ էդ բղավոցներից հետո դրանցից ոչ մեկին զուգարանում չսպանեցին, ինչպես Պապլավոկում Պողոս Պողոսյանին սպանեցին՝ գլխավոր հանցագործին ընդամենը շատ անմեղ «պրիվետռոբ» ասելու համար (ի դեպ, այդ ոճրագործության ականատեսն է եղել նաև նույն պահին Պապլավոկում նստած Սաթիկը, բայց Պողոսյանի սպանության մասին ականատեսներից ու դրա մասին «Ա1+»-ով բարձրաձայնած միակ մարդուն՝ իր գործընկեր Մարկ Գրիգորյանին մենակ թողեց հրեշավոր հանցախմբի դեմ-դիմաց), էն, որ այսօր նախկին հանցագործներն ու մարդասպանները ազատորեն դարձել են «ընդդիմադիր» և արդարության ու ազնվության մասին բարբաջում են լկտիաբար, նշանակում է՝ Նիկոլը սուպերժողովրդավար ու գերհումանիստ է ուզում ներկայանալ աշխարհին, Տուսկն էլ էսպես բարբաջողների նման տուպոյ չի, հասկանում է, որ եթե ուզենար Նիկոլը, էդ մի քանի տասնյակ բանդայի քոքը կտրվեր էդտեղից՝ Տուսկի ու Նիկոլի զբոսանքի ժամանակ։ Եվ, ի դեպ, ՇԱ՛Տ ՎԱ՛Տ է անում Նիկոլ Փաշինյանը, որ էս իրավիճակում սուպերժողովրդավար ու գերհումանիստ է ձևանում։ Նիկոլի որդեգրած կեցվածքն անդունդի վրա ամեն պահի կտրվելու վտանգի տակ գտնվող լարի վրա քյանդրբազության է նման»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
