Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ
![]() 1167 Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 14:00 Հուլիսի 15-ին Բրյուսելում բացվել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների նստաշրջանը: Դրա օրակարգում Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու հարցն Է: Բանն այն է, որ Բրյուսելը անօրինական է համարում Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթի հորատումը: Անկարան էլ վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները և դրանք համարում սեփական: Ավելի վաղ, Անկարան Կիպրոս էր ուղարկել «Ֆաթիհ» նավը ՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին արտոնել էին թուրքական հորատող նավի անձնակազմի անդամների ձերբակալությունը։ Չնայած դրան, Թուրքիան երկրորդ «Յավուզ» նավն էր ուղարկել՝ օֆշորային երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները օֆշորային հանքավայրերում, այդ թվում ՝ զինված ուժերի կիրառմամբ: Ռոյթերսի հաղորդմամբ՝ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթում կոչ է արվում վերանայել Եվրոպական նեդրումային բանկի կողմից Թուրքիային վարկավորումը: Անկարայի գործողությունների հանդեպ իրենց անհանգստությունն են հայտնել նաև Իսրայելն ու Եգիպտոսը: Թուրքիային պատժելու մտադրության մասին դեռ հունիսին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կոդ Յունկերը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
