ՆԱՏՕ-ն կպատասխանի Ռուսաստանին, եթե վերջինս դուրս գա պայմանագրից
![]() 760 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 12:30 ՆԱՏՕ-ն կպատասխանի Ռուսաստանին, եթե վերջինս հետևի ԱՄՆ-ին և դուրս գա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից։ Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքը մեջբերել է ՆԱՏՕ-ի մամուլի սպա Դիլան Ուայթը Twitter-ի իր էջում։ «Եթե Ռուսաստանը չվերադառնա պայմանագրի կատարմանը, ապա մենք նրան կպատասխանենք կշռադատված, հուսալի և արդյունավետ զսպմամբ»,- հայտարարել է Ստոլտենբերգը: Հուլիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Մոսկվան պետք է օգտագործի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը փրկելու իր վերջին շանսը: «Պայմանագրի վերջնական լուծման դեպքում Ռուսաստանը դրա համար կրելու է միանձնյա պատասխանատվություն», -ասել է գլխավոր քարտուղարը: Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի մասին օրենքն ստորագրել էր հուլիսի 3-ին: Դա ԱՄՆ-ի՝ փետրվարի 2-ից նույն պայմանագրից դուրս գալու պատասխան քայլն էր: Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը ստորագրել են ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը՝ 1987թ. դեկտեմբերին: Դրանով ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին արգելվում էր արտադրել, փորձարկել և տեղակայել միջին (1000- 5500 կմ ) և փոքր (500-1000 կմ) ցամաքային բազավորման բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև պարտավորեվում էր վերացնել դրանց արձակման կայանքները: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
