Թուրքիայի ԱԳՆ-ն անտեսեց ԵՄ պատժամիջոցները
![]() 835 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 14:20 Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը կշարունակի ածխաջրածինների արդյունահանումը Միջերկրական ծովում, չնայած ԵՄ սահմանած սահմանափակումներին։ Նախօրեին Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանք կատարելու պատճառով. այդ մասին հայտնել է ԵՄ խորհրդի կայքը։ Որոշվել է կասեցնել Թուրքիայի հետ օդային տրանսպորտի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները և չեղյալ հայտարարել բարձր մակարդակի որոշ խորհրդակցություններ ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակներում: Խորհուրդը նաև հավանություն է տվել երկրին հատկացվող օգնության ծավալների՝ մինչև 2020 թ. կրճատմանը և Եվրոպական ներդրումային բանկին առաջարկել է վերանայել իր գործունեությունը Թուրքիայում: ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովն էլ հայտարարել է, որ պատժամիջոցները խորհրդանշական բնույթ են կրում և նպատակ ունեն Թուրքիային ցույց տալ, որ ԵՄ-ն համաձայնություն չի տալիս միակողմանի գործողություններին: Օ. Մորոզովը հայտնել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների կողմնակից չէ, որովհտև դրանք ոչինչ չեն տալիս: «Մենք միշտ մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայի միակողմանի գործողությունների առիթով և կոչ ենք արել հակամարտությունը լուծել քաղաքական գործիքներով»,-նշել է ՌԴ սենատորը: Նա հիշեցրել է, որ Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի գործողությունների հետ կապված վիճակը խորն արմատներ ունի։ «Եվրամիությունը միշտ համաձայնել է Կիպրոսի և Հունաստանի դիրքորոշման հետ, որ Թուրքիան իրավունք չունի ջրային տարածքի նկատմամբ, որտեղ մտադիր է գազ արդյունահանել: Այսպիսի դիրքորոշում ունի նաև ԱՄՆ-ն»,-նշել է Օ. Մորոզովը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
