«Մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին». Անդրանիկ Քոչարյան
![]() 1327 Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ., 15:00 Այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Արցախից կան փաստաթղթեր, որոնք արդեն ուսումնասիրել են և մեկ ամսվա իրենց աշխատանքների արդյունքում արդեն կան որոշակի արդյունքներ. «Կգա այն փուլը, որ ձեզ շատ-շատ է հետաքրքրում՝ ովքեր են գալու հանձնաժողով, կարող եմ նշել, որ նրանց ցանկը բավականին մեծ է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերի ուսումնասիրմանը՝ Քոչարյանը նշեց. «Սեյրան Օհանյանին վերաբերող նյութերն ուսումնասիրվելիք փաստաթղթերի մեջ կարող է լինել 40-րդը, որովհետև մինչև այդ փաստաթուղթը, ուսումնասիրելու այնքան բաներ կան»: Հարցին, թե եթե պարզվի, որ ՌԴ-ն ինչ-որ տեղեկացվածություն կամ ներգրավվածություն է ունեցել ապրիլյան պատերազմում, ի՞նչ են անելու, նա պատասխանեց. «Նման հանձնաժողովի նախագահն իրավունք չունի «եթե»-ներով խոսել: Խոսելու ենք միայն փաստերով: Հենա՝ Սեյրան Օհանյանն էլ ինչ-որ վերլուծություն է արել ու չգիտես ինչու՝ պահել է ՊՆ-ի սեյֆերում: Ես կարծում եմ՝ վերլուծությունները պետք է խնդիր լուծեին մեր բանակի վիճակը բարելավելու, ուժեղացնելու»: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այժմ Սեյրան Օհանյանին լսելու անհրաժեշտություն չի տեսնում. «Բայց մենք ունենք հարցեր, որ պետք է տանք Սեյրան Օհանյանին, որովհետև պատասխանատուները, որոնք իր ղեկավարման տակ կայացրել են որոշակի որոշումներ, այստեղ միայն Սեյրան Օհանյանի խնդիրը չէ: Այնպես որ, կենտրոնանալ միայն Սեյրան Օհանյանի կամ Սեյրան Օհանյանի նկարահանած կլիպներին... իմաստը ես տեսնում եմ, որ պետք է լինի պարզապես ապրիլյան դեպքերին»,-ասաց հանձնաժողովի նախագահը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
