Ե՞րբ է հարցաքննվելու Սերժ Սարգսյանը Ապրիլյան քննիչ հանձնաժողովում. «Հրապարակ»
![]() 1132 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 09:20 «Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ աշխատանքային նիստ է հրավիրել: Չնայած հուլիսի 15-ից ԱԺ-ն արձակուրդ է գնացել, բայց հանձնաժողովը կաշխատի արձակուրդի ընթացքում։ Մեր աղբյուրն ասաց, որ գրեթե ամեն օր աշխատանքային քննարկումներ են անում, նիստերն էլ՝ շաբաթը մեկ անգամ։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը ՊՆ-ից ստացել է ապրիլյանին առնչվող բոլոր փաստաթղթերը և հիմա դրանք է ուսումնասիրում։ «Ուսումնասիրությունից հետո կորոշենք՝ առաջինը ում կանչել, ինչ հարցեր տալ և այլն»,- ասաց մեր աղբյուրը։ Արցախի ՊԲ-ից դեռ փաստաթղթեր չեն պահանջել։ Երեկվա նիստում չի բացառվել, որ փաստաթղթեր ստանալու համար կդիմեն նաև ԱԱԾ-ին: Կազմվել է նաև պոտենցիալ «հարցաքննվողների» ցանկը՝ 20-30 անուն։ Ուշագրավ է, որ ցանկում չկա Սերժ Սարգսյանի անունը, որը Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարն էր այդ օրերին, չկա նաև Բակո Սահակյանի անունը։ Բայց կան Արցախի ՊԲ և Հայաստանի ՊՆ բարձրաստիճան նախկին և ներկա հրամանատարների, զինվորականների, փոխնախարարների անուններ, օրինակ՝ Լյովա Մնացականյան, Սեյրան Օհանյան, Մոսի և այլք․ «Դեռ պետք է անմիջական պատասխանատուներին, մասնակիցներին քննենք, նրանց «ցուցմունքներից» պարզ կդառնա՝ կհրավիրե՞նք նոր անուններ, թե՞ ոչ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին»,-գրում է թերթը։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
