«Վենետիկյան կրքերի» մասով Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա
![]() 768 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 11:20 Վերջին 2-3 օրերին Հայաստանի ներքաղաքական պայքարի կիզակետում է հայտնվել Վենետիկի հանձնաժողովը, ավելի ճշգրիտ՝ հանձնաժողովի 116-րդ նիստի աշխատանքային արձանագրությունը: Սկզբնական շրջանում փորձ արվեց հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է հայաստանյան իրադարձություններից, հետո պարզվեց, որ շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որը պաշտոնապես ուղղված չէ Հայաստանի իշխանություններին: Այդ համատեքստում շրջանառվեց Վարդան Պողոսյանի անունը: Կատարվածը, ըստ էության, անակնկալ էր ՀՀ իշխանությունների համար: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք դեռ պետք է հասկանան, թե խորհրդապահական բնույթի փաստաթուղթն ինչպես է հայտնվել լրատվամիջոցների էջերում։ Պետք է հարցեր ուղղեն Հայաստանի ներկայացուցիչներին Վենետիկի հանձնաժողովում և լրջագույնս հետևություններ անեն՝ հասկանալու համար, թե ինչպես է այդ ամենը հրապարակվել: MAMUL.am-ը Վլադիմիր Կարապետյանին հարցրեց՝ «լրջագույնս հետևություններ անել» ասվածը ենթադրո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի փոխարինում, եթե այո, որո՞նք են այն մեխանիզմները, որոնցով պետք է տեղի ունենա փոխարինումը: Վարչապետի մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել հարցին՝ նշելով, որ դա դեռ պարզաբանման կարիք ունի: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը MAMUL.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Վարդան Պողոսյանը Գագիկ Հարությունյանին փոխարինողն է: «Վարդան Պողոսյանն այն մարդն է, որ Հրայր Թովմասյանի հետ գրել է այն թյուրիմացությունը, որը հետո դարձել է ՀՀ Սահմանադրություն: Թյուրիմացություն՝ սկսած ՍԴ անդամ-դատավոր սահմանումից՝ վերջացրած բազմաթիվ այլ տեխնիկական թերություններով»: MAMUL.am-ը ՀՀ ներկայացուցչի հնարավոր փոխարինման հարցի պատասխանը որոնեց Վենետիկի հանձնաժողովի կանոնադրության մեջ: Ըստ այդմ՝ այնտեղ նշված է. «Հանձնաժողովի յուրաքանչյուր մասնակից երկիր հանձնաժողովում նշանակում է մեկ փորձագետ (և կարող է նշանակել այն անձին, որն անհրաժեշտության դեպքում նրան փոխարինում է) չորս տարի ժամկետով: Փորձագետները պետք է աշխատեն որպես անկախ մասնագետներ, այլ ոչ թե պետությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամները կարող են փոխարինվել միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարական են տվել, կամ եթե հանձնաժողովը նշում է, որ նշված անդամն այլևս ի վիճակի չէ, կամ այլևս չունի բավարար որակավորում իր պարտականությունները կատարելու համար»: Վարդան Պողոսյանը «տեղավորվո՞ւմ» է այս բանաձևի մեջ, դժվար է ասել: Նրա գործունեության 4 տարին ըստ էության չի լրացել: Տեսականորեն մնում է կամ սեփական կամքով հրաժարական ներկայացնելը, կամ էլ այն տարբերակը, որ «փակ» համարվող փաստաթուղթը հրապարակայնացնելը հանձնաժողովը դիտարկի պարտականությունները կատարելու համար բավարար որակավորման բացակայություն, և անդամը փոխարինվի: Հարցի պատասխանը կտան ՀՀ իշխանությունները: Ըստ մամուլի քարտուղար Վ.Կարապետյանի՝ ՀՀ վարչապետը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ: Իսկ Վենետիկի հանձնաժողովը հրապարակած հայտարարությամբ հաստատեց, որ բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
