Լավրովը հայտնել է, թե երբ կվերացվի Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառում Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը: Նա այն կարծիքն է հայտնել, որ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում չգնաժամը պայմանավորված է վրաց քաղաքական գործիչների՝ նեղ շահադիտական նպատակներ հետապնդող գործողություններով: «Չնայած դրան, հետագայում 2 երկրները կվերականգնեն բարիդրացիական հարաբերությունները»,- համոզմունք է հայտնել նա:
«Ցավոք, այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ երկրի որոշ քաղաքական գործիչներ մրցում հակառուսական հռետորաբանության մեջ՝ իրենց նեղ շահադիտական, կոնյուկտուրային նպատակներին հասնելու համար»,-ասել է նախարարը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:
ՌԴ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի բացառել, որ Վրաստանի նկատմամբ ընդունված սահմանափակումները կարող են չեղարկվել, եթե «վերացվեն ռուսների անվտանգության սպառնալիքները»:
«Հուսով ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը և վերացնել գոյություն ունեցող սպառնալիքները ռուսաստանցիների անվտանգության համար: Եթե դա տեղի ունենա, անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանի կողմից ձեռնարկված նախազգուշական միջոցների չեղարկման հնարավորության քննարկման համար, ներառյալ Վրաստան ավիափոխադրումների արգելքը»։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չԷ միջամտել վրացական իշխանությունների և ընդդիմության փոխհարաբերություններին, քանի որ դա Վրաստանի ներքին գործն է: Այնուամենայնիվ, Ռուսաստանը մտահոգված է ռուսատյաց տրամադրություններ բորբոքելու որոշ ծայրահեղ տրամադրված քաղաքական գործիչների փորձերի կապակցությամբ։ Բացի այդ, երկրի իշխանությունները պետք է դատապարտեն հեռուստաալիքի «խայտառակ արարքը», երբ հաղորդավարը վիրավորել էր ՌԴ նախագահին, ինչը վրաց ժողովրդի վրդովմունքն էր հարուցել:
«Համոզված եմ՝ վրաց ժողովուրդը ռուսաստանցիներին թշնամի չի համարում: Մենք ուզում ենք բարեկամանալ ու համագործակցել՝ ի նպաստ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների»,-նշել է ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում զանգվածային բողոքների և լարվածության աճի պատճառ էր դարձել Ուղղափառության միջխորհրդարանական ընկերակցության նախագահ Սերգեյ Գավրիլովի հետ կապված միջադեպը: Նա Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ զբաղեցրել Էր Վրաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը:

«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
013:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
1713:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
3013:12
«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3313:06
«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան
3412:54
«Չենք կարող թույլ տալ, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ենթարկվի Իսրայելին»․ Վենս (տեսանյութ)
8212:43
«Ո՞վ է արձագանքելու Ալիևին», «դուք քաղաքական ելույթ ունեցաք, այստեղ հարց չկար»․ Վահագն Ալեքսանյանը կիսատ թողեց ճեպազրույցը (տեսանյութ)
4812:36
«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի (տեսանյութ)
12112:25