«Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն Է Անդրկովկասում». Սերգեյ Լավրով
![]() 759 Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ., 15:15 «Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն Է Անդրկովկասում։ Նրա հետ հաստատվել են ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ։ Ինտենսիվ բնույթ է կրում քաղաքական երկխոսությունը, խորհրդարանական, միջազգային ասպարեզում համագործակցությունը։ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։ Դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը»,-«Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան այն հարցի, թե ինքը չի՞ կարծում, որ աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանը պարտվում է Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում և թույլ է տալիս իր շուրջն ստեղծել «Ռուսաստանի թշնամիների գոտի» նախկին «եղբայրական ժողովուրդներից», որոնք գումար են վաստակում, միևնույն ժամանակ ռուսաստանցիներին համարում եթե ոչ թշնամի, ապա ոչ բարեկամ: Ս. Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն անտարբեր չէ Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է: Նրանց հետ իրենց կապում է փոխհարաբերությունների երկարատև պատմությունը՝ այդ թվում՝ միասնական պետությունում ապրելը։ «Ցավոք, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը հավատացել է, որ եկել է «պատմության վերջը», և նրան այժմ թույլատրվում է կոպիտ կերպով միջամտել այս կամ այն պետությունների գործերին, հրահանգներ տալ ներքաղաքական գործընթացներում։ Ուկրաինան, թերևս, դրա առավել աղաղակող օրինակն է»,-գնահատել է ԱԳՆ ղեկավարը։ Նրա վկայությամբ՝ հետխորհրդային տարածքում ՌԴ օրակարգը կրում է միավորիչ բնույթ և ուղղված է այնտեղ գտնվող երկրների սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը, այդ տարածաշրջանում իրականացվող ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանն ու ներդաշնակեցմանը, կոլեկտիվ անվտանգությանը և սպառնալիքներին ու մարտահրավերներին միասնաբար արձագանքելու ներուժի ամրապնդմանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
