ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի գործով դատական նիստը հետաձգվեց
![]() 317 Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 15:05 Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հուլիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ ՀՀ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Դատական նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը, սակայն ներկա չէր մեղադրող կողմը՝ դատախազ Դոլմազյանը, Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Դատավոր Ա. Նիկողոսյանն ասաց, որ դատարանին է դիմել դատախազ Վահե Դոլմազյանը՝ նշելով, որ նույն ժամին մեկ այլ դատական նիստին է ներկա, որի մասին ծանուցված է եղել ավելի վաղ, ուստի չի կարող մասնակցել Ռ. Քոչարյանի գործով դատական նիստին: Նա դատարանին խնդրել է առանց իր մասնակցության չքննել գործը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն առարկեց, որ դատական նիստի հետաձգվի, որովհետև ըստ նրա՝ գործով ներգրավված են մի քանի դատախազներ, և դատախազությունը ցանկացած պահի կարող էր փոխարինել պետական մեղադրողի կողմի ներկայացուցչին: Ուստի՝ նա առաջարկեց շարունակել նիստը: Նիստը հետաձգելուն դեմ արտահակտվեց նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ այսօրվա նիստի մասին տեղյակ էր 4-5 օր առաջ, և դատախազությունը կարող էր ապահովել դատախազի ներկայությունը: Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը, և հաջորդ դատական նիստի օր նշանակվեց հուլիսի 24-ի, ժամը 12:00-ը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
