Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Չկա որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ». Ռոբերտ Քոչարյան

«Չկա որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ». Ռոբերտ Քոչարյան
813
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 14:10

Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությանը Քոչարյանի փաստաբանն ասաց, որ անթույլատրելի է ամբողջ գույքի վրա կալանք դնելը։

Ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանն ու հայտարարեց, որ դիմել է քննիչին՝ իրեն պատկանող զենքերը վերադարձնելու համար, սակայն չեն վերադարձրել. «Բոլոր զենքերը ստուգված են եղել, այդ զենքերի պարկուճներն ամբողջը ոստիկանությունում կան, օրինական զենքեր էին և հաջորդը՝ այստեղ չկա որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ. ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էին տարբեր երկրների ղեկավարների և այլ պաշտոնյաների կողմից, նաև՝ որսորդական»: