Դատարանը մերժեց Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ ՄԱՄՈՒԼ․am-ի

15.07.2019թ․ որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա․Գաբրիելյան) մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ MAMUL.am լրատվական գործակալության:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ MAMUL.am-ը հրապարակել էր բացահայտող նյութեր, որոնցում ներկայացվում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում մարդկանց շահագործման, անմարդկային վերաբերմունքի, պարտադրանքների և այլ փաստեր։ Դրանք են՝ «Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով», «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» «Նիվա»-ներ, աշխատանք գոմերում, շինհրապարակներում, այգիներում. ժամանակակից ֆեոդալիզմը Ծառուկյանի «թագավորության» գազալցակայաններում» և այլն։
Հրապարակումներից հետո, Գագիկ Ծառուկյանը և նրա թիմի որոշ անդամներ, ազատ մամուլի դեմ սպառնալիք պարունակող հայտարարությունների միջոցով, փորձում էին հերքում պարտադրել MAMUL.am-ին։ Այդ կապակցությամբ, խմբագրությունը պաշտոնապես դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն։
Որոշ ժամանակ անց, Գագիկ Ծառուկյանը դիմեց դատարան ընդդեմ MAMUL.am-ի՝ մեղադրելով զրպարտության մեջ։ Հավելենք, որ դատարանն սկզբում հետ էր վերադարձրել Ծառուկյանի հայցադիմումը, քանի որ «դատարանի անվանումը գրվել էր սխալներով»։ Ողղումից հետո միայն այն ընդունվել էր։

Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
215:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
1914:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
12214:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
5913:06
Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
5911:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
5511:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
7510:36
«Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը»․ Հակոբ Բադալյան
6710:24