Կարսում ձերբակալվել է Հայաստանի սահմանը ապօրինի հատած տղայի հայրը
![]() 318 Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ., 18:30 Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ, գրում է Ermenihaber.am-ը։ Թվով 12 ձերբակալվածների մեջ է նաև 2018 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը։ Որպես «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության Աքյաքա շրջանի նախկին նախագահ ներկայացված Մուսթաֆա Օզմենը ձերբակալվել է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով։ Կարսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են նաև «HDP» կուսակցության Կարսի նահանգային վարչության նախկին նախագահ Իդրիս Աղբաբան, Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Կարսի գրասենյակի ղեկավար Գյուլդանե Քըլըչը, HDP ղեկավարներից Նուրիյե Էրքմենը, Թուղբա Յաղըշլըն, Օքթայ Թյուլը, HDP-ից Կարսի քաղաքապետարանի ավագանու անդամ Մունեվվեր Սուբաշըն։ Հիշեցնենք, որ Մուսթաֆա Օզմենի որդին՝ Ումութ Ալի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին ապօրինի հատել էլ Հայաստան-Թուրքիա սահմանը և բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։ Շուրջ 64 օր կալանավորի կարգավիճակում Հայաստանում մնալուց հետո Ումութ Ալի Օզմենն ազատ էր արձակվել և վերադարձել Թուրքիա։ Հայաստանում եղած ժամանակամիջոցում նրան այցելել էր նաև հայրը՝ Մուսթաֆա Օզմենը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
