«Այս գործն ունի այնքան քաղաքական կյանք, որքան կյանք ունեն այս իշխանությունները». Վիկտոր Սողոմոնյան
![]() 811 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 12:20 «Այս գործն ունի այնքան քաղաքական կյանք, որքան կյանք ունեն այս իշխանությունները: Դուք հիշում եք Դաշնակցության պատմությունը՝ 1994-95թթ, ինչքան տևեց գործը, քանի կոպեկ արժեր»,- հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ 2-րդ նախագահին կալանավորելու որոշում կայացրեց: Սողոմոնյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը չի բացահայտվել՝ ի հեճուկս վարչապետի հայտարարության, թե այն արդեն բացահայտված է: «Այն, ինչ ինքն նկատի ուներ, բացարձակ սուտ է: Այս 1 տարվա ընթացքում մանիպուլյատիվ գործոնը մեծ տեղ է գրավել»,- հայտարարեց բանախոսը: Նա հերթական անգամ պնդեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում քրեական քողի տակ՝ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա նշեց, որ մեկ տարի առաջ չէին կարող ենթադրել, որ «ապօրինություններն այս չափերի են հասնելու»: Սողոմոնյանը ներկայացրեց նաև փաստաբանների կողմից տրամադրված իր իսկ բնորոշմամբ 29 կետից բաղկացած խախտումների ցանկը: Ռ. Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա, հետո մի քանի օրում նրա կարգավիճակը փոխվել է: Ըստ բանախոսի՝ մի քանի օրում չէր կարող որևէ բան փոխվել, որ վկայից մեղադրյալ դառնար: «Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել մի հանցանքի համար, որը տվյալ պահին հանցագործություն չի հանդիսացել: Անկյունաքարային հանգամանքը՝ Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել: Դրանում առկա անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել: Մեղադրանքի անհստակությունն անտեսվել է խափանման միջոցի քննության ժամանակ դատարանների կողմից, չնայած թե՛ Քոչարյանի, թե՛ նրա փաստաբանների կողմից գրավոր պահանջ եղել է»,- նշեց ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Նրա վկայությամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմին ելույթ ունենալու հնարավորություն չի տրվել: Սողոմոնյանը խայտառակություն որակեց Ռ. Քոչարյանի գործը քննած դատավորի հանդեպ գործ հարուցելը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
