«Մենք ունենալու ենք Եվրոպական դատարանի վճիռներ, չեմ կասկածում՝ դրանք Ռ. Քոչարյանի օգտին են լինելու». Վ. Սողոմոնյան
![]() 798 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2019 թ., 12:50 «Մենք այսօր տեսնում ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ունեցել ենք ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, դեռևս ունենալու ենք Եվրոպական դատարանի վճիռներ, ես չեմ կասկածում, որ դրանք Ռ. Քոչարյանի օգտին են լինելու». հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նկատեց, որ իշխանությունները տխուր հանգրվանի են հասել, որովհետև գործի հիմքում կեղծիք է դրված: Վ. Սողոմոնյանը նշեց, որ երբ ինքն անցյալ տարի հուլիսի 3-ին առաջին անգամ կարդացել է ՀՔԾ հաղորդագրությունը, «իրեն բռնացրել է» այն մտքի վրա, որ ինչ-որ ծանոթ տեքստ է կարդում: «Հետո հասկացա՝ որտեղ կարող էր լինել, բացեցի Տեր-Պետրոսյանի ելույթները (2008թ. մայիս) և տեսա բացարձակ նույն ձևակերպումները»,- հայտարարեց Վ. Սողոմոնյանը: Նա կրկին պնդեց, որ գործը հեռանկար չունի, Ռ. Քոչարյանն արդարացվելու է և ազատ է արձակվելու: ՀՀ-ն որպես պետություն բազմաթիվ հարվածներ ստացավ, նախկին նախագահի ապօրինի հետապնդումը չի կարող անհետևանք մնալ: «Կալանքի տակ է մի մարդ, որը Լեռնային Ղարաբաղում հաղթանակ է տարել, տնտեսական հաջողություններ է գրանցել»,- գնահատեց բանախոսը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
