Ինչո՞ւ է Իռլանդիայի սահմանն այդքան կարևոր Brexit-ի համար․ վերլուծություն
![]() 723 Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2019 թ., 22:05 Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանը, Brexit- ից հետո, կդառնա միակ ցամաքային սահմանը Մեծ Բրիտանիայի և Եվրոմիության միջև: Ներկայում այն բաց է, բայց Միացյալ Թագավորության Մաքսային միությունից դուրս գալը կնշանակի ֆիզիկական սահմանի վերադարձը՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների և մաքսային հսկողության միջոցով: Այս առումով մտավախություններ կան, որ այդպիսի կոշտ սահմանը կարող է ևս մեկ ալիք առաջացնել իռլանդական անջատողականության հարցում: Այն նախատեսում է Հյուսիսային Իռլանդիայի համար մնալ Մաքսային միության և եվրոպական միասնական շուկայի մաս, քանի դեռ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը չեն գտնի լուծում, որն ապահովում է սահմանի բացումը: 2017-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը և Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարողացան ձեռք բերել նախնական փոխզիջումային համաձայնագիր իռլանդական խնդրի վերաբերյալ: Համաձայն պայմանների՝ Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կստանա հատուկ կարգավիճակ: Դա կօգնի խուսափել Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև լիարժեք սահման հաստատելուց: Նման պայմանները թույլ տվեցին, որ Հյուսիսային Իռլանդիան կարողանա մնալ ԵՄ Մաքսային միության և եվրոպական միասնական շուկայի անդամ, իսկ թագավորության այլ մասերը դուրս կգան այդ կառույցների անդամակցությունից: Սակայն, սա կնշանակեր Միացյալ Թագավորության կարևոր հատվածի մասնատված տնտեսական տարանջատում և, հետևաբար, դժգոհություն կառաջացներ ինչպես Լոնդոնում, այնպես էլ Բելֆաստում: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բացատրեց է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող ունենալ «նույն արտոնյալ դիրքորոշումը, ինչ ԵՄ անդամ այլ երկրները», երբ խոսքը վերաբերում է Եվրոմիության մաքսային և արտադրանքի կանոնակարգերի համապատասխանությանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
