«Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ». Արծրուն Պեպանյան
![]() 384 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 17:40 Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը կկանգնի փակուղու առաջ. 1,5 տարի կառավարելուց հետո Փաշինյանը հասկացավ, որ մեր իշխանական համակարգը գործում է կոռուպցիայի սկզբունքով ու եթե կոռուպցիան վերացնում ես, համակարգը չի գործում: Բայց դա հայտնի էր վաղուց և այդ մասին իրեն տեղեկացրել էի անցյալ ամռանն իրեն ուղղված իմ երկու նամակում, որոնք անպատասխան մնացին: Հիմա նրա առաջ խնդիր է ծագել, իսկ ի՞նչ անել այս դեպքում: Ինչ անելն իմանալու համար նա նախ պիտի պարզի, թե ինչո՞ւ է այդպես, այլապես պատճառը չիմանալով՝ չի կարղանա երևույթը վերացնել: Ես չգիտեմ, թե նա որքան ժամանակ հետո կգտնի այդ հարցի պատասխանը, 1-1,5 տարի հետո գուցե, մինչդեռ այդ պատասխանը կա և ինքը դա կարող էր իմանալ դեռ անցյալ ամառ, եթե արձագանքեր նամակիս: Եթե նրան հաջողվի այդ պատճառը գտնել, հետո նա ջանալու է կարգի բերել համակարգը, բայց չի հաջողելու, քանի որ հասկանալու է, որ այլ համակարգ ունենալու համար հարկավոր է փոխել ժողովրդի մենթալիտետը: Ես չեմ կարող ասել, թե նա քանի տարի հետո կհանգի այս հետևությանը, մինչդեռ նա ուներ հնարավորություն դա իմանալ դեռ անցյալ ամառ: Եթե նրան հաջողվի դա իմանալ, ապա այդ պահից նա ջանալու է փոխել այդ մենթալիտետն ու եթե լավ խորհրդականներ ունենա, ապա հնարավոր է մի որոշ ժամանակ հետո ինքն իր համար գտնի իրական լուծումը, որին կարող էր տեղեկանալ անցյալ ամառ: Այ այստեղ արդեն ինքը լուրջ խնդրի առաջ կկանգնի, քանի որ իրեն կբացատրեն, որ միայն սոցիալ ազգայնականությամբ է հնարավոր դա անել: Հարցն այն է, որ ինքն ազգայնական չէ և ցանկության դեպքում էլ չի կարող այդպիսին ներկայանալ: Ու նա կհայտնվի փակուղում: Ահա սա է պատճառը, որ ես չեմ խանդավառվել այս շարժումով ու որևէ հույս չեմ կապել դրա հետ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
