«Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի...». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը, այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի՝ ինչպե՞ս ապրիլյան պատերազմ սանձազերծած, հայ սպային կացնահարած մարդասպանին հերոսի կոչում շնորհած Ալիևից «կիրթ և նորմալ» մարդու տպավորություն ստացավ: Ինչպե՞ս ստացվեց, որ հրաժարվեց հայկական կողմերի համար ձեռնտու Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից և ինչո՞ւ Դուշանբեի վերելակում ներշնչվեց Ալիևի «խաղաղասիրությունից»: Ինչո՞ւ մինչ օրս Արցախը չի վերադարձել բանակցությունների սեղան: Ովքե՞ր են Արցախում գործող այն դավադիր ուժերը, որոնք հող են ուզում հանձնել: Ովքե՞ր են, ի վերջո, օտարերկրյա գործակալները, որոնց մասին Իրանում հայտարարեց երկրի վարչապետը: Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու հրամանատարի տեղակալը, որոնք մեր զինված ուժերի լավագույն հրամանատարներից են, այլևս բանակում չեն: Եվ վերջապես, Արցախի առաջին նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելն ու կալանքի տակ պահելն ո՞ւմ շահերից է բխում, Արցախի՞, թե՞ Ադրբեջանի: Հարցերը շատ են, իսկ պատասխանների մասով փորձառություն կա. հորինովի պատմություններ՝ «փարիզյան գեյ մատուցողների» ու «հույժ գաղտնի փաստաթղթերի» մասին, երդում-բալլադներ ազատ-անկախ դատական համակարգի և կոռուպցիայի վերացման մասին, հեքիաթներ «թռիչքաձև զարգացման» և «կախարդական փայտիկի մասին», «ասք՝ ուղղված բոբո նախկիններին, ում պատճառով կորավ կախարդական փայտիկը», անտաղանդ բեմադրություններ՝ «ես մեղավոր չեմ, որ անկարող եմ, ամբողջը հակահեղափոխական չուզողներն են տապալում» թեմայով : Մի խոսքով՝ մանկապարտեզ՝ նորանոր «խաղերով ու ֆոկուսներով»: Ականջդ կանչի Մովսես Խորենացի, որ ողբում էիր «մանուկ» թագավորիդ համար»:

«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
8801:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
102Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
197Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
223Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
224Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
130Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
122Երեկ, 09:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
147Երեկ, 01:06