Վրաստանը ցանկանում է հրաժարվել էքզիթ-փոլերից
![]() 736 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 08:45 Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ պետք է արգելվեն էքզիթ փոլերը, երբ երկիրն անցնի համամասնական ընտրակարգին,- ասել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անդամ Գեորգի Ախվլեդիանին: «Այս նախաձեռնության պատճառն այն է, որ մեր երկիրն անցում է կատարում համամասնական ընտրակարգին, ինչը, իր հերթին, նշանակում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկարողանա ավելի արագ հրապարակել ընտրությունների առաջին տվյալները, իսկ ձայների հաշվարկի ժամկետը կկրճատվի երկու անգամ»,- հավելում է Ախվլեդիանին: Նա նաև կարծում է, որ պետք է չեղարկել էքզիթ փոլերի անցկացումը, քանի որ, դրանք քաղաքական մանիպուլյացիայի լավ գործիք են: Իշխող կուսակցությունը հունիսի վերջին հայտարարեց զրոյական շեմով խորհրդարանական ընտրությունների խառը համամասնական ընտրակարգին անցնելու մասին: Իսկ նախօրեին խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալկվաձեն ներկայացրեց առաջարկվող սահմանադրական փոփոխությունները և հարակից օրենքները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
