«Պետությունը Ռ. Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ՝ իրավունքների պաշտպանության համար». Արամ Օրբելյան
![]() 685 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 12:55 ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը օգոստոսի 7-ին լրագրողների հետ հերթական հանդիպմանը, խոսելով Մարտի 1-ի գործի շուրջ զարգացումների մասին, հայտարարել է, որ ՀՀ դատական համակարգում պատային համակարգ է, դատարանը չի քննում Մարտի 1-ի գործը: «Մենք Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտնվել ենք մի վիճակում, երբ գործը նոր է ուղարկված դատարան: Մեկուկես ամսվա ընթացքում որևէ զարգացում տեղի չի ունենում, ինչը թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի քաղաքացիական իրավունքների հանրային դաշնագրով մարդու իրավունքների կոպիտ խախտւմ է: Մարդը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով՝ առանց դատական վերահսկողության հնարավորության»,-ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ գրավի ու այլընտրանքային խափանման միջոց ընտրելու իրենց ներկայացրած միջնորդություններին անդրադարձ չի կատարվել և չի կատարվում: Փաստաբանն այստեղ մեղավոր է համարում ոչ թե դատարաններին, այլ պետությանը, որը Ռ. Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ՝ իրավունքների պաշտպանության համար: «Վճռաբեկ դատարանը պետք է տվյալ դեպքում հանդես գա ոչ թե իր՝ վճռաբեկ դատարանի դիրքերից, այլ պետք է արագ վարույթ ընդունի գործը և այն քննի որպես սովորական վերաքննիր դատարան: Թեպետ «Քրեական դատավարության օրենսգիրքը» սահմանել է, որ գործը վերադարձնելու ժամկետը 1 ամիսն է, 3 ամիսը՝ վարույթ ընդունելունը, իսկ դրանից հետո գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետում, սակայն ՄԻԵԴ-ում կա որոշում, որը 21 օր հետո որոշում կայացնելը համարվել է ուշ»,-նկատեց Ա. Օրբելյանը: Փաստաբանի բնորոշմամբ՝ Մարտի 1-ի շուրջ զարգացումներն այդ զարգացումների բացակայությունն է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
