Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Վճարել են օլիգարխները. BBC-ի անդրադարձը՝ Մարտի 1-ի դեպքերին

Վճարել են օլիգարխները. BBC-ի անդրադարձը՝ Մարտի 1-ի դեպքերին
840
Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 14:05

Գործարարներ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնտեսության խոշորագույն գործարարներից են, նրանց ձեռնարկություններն ապահովում են հազարավոր աշխատատեղեր:
Տեղական մամուլը նրանց անվանում է օլիգարխ՝ իրենց պատգամավորական կարգավիճակի և անցած նախագահական վարչակազմի հետ կապերի պատճառով (անցյալ տարի Ալեքսանյանը հրաժարվեց քաղաքականությունից):
Ծառուկյանի ակտիվները կազմում են 222 միլիոն դոլար, իսկ Ալեքսանյանը՝ 8 միլիոն դոլար՝ ըստ իրենց 2018 թ. հայտարարագրերի: Հայտարարագրերում նշված են միայն կանխիկ գումարը և վարկերը, դրանց մեջ ներառված չեն անշարժ գույքը, մեքենաները և շքեղ իրերը:
Քննչական գործողությունների ընթացքում ՍԴԿ աշխատակիցները պնդում էին, որ Ծառուկյանն ու Ալեքսանյանը աշխատավարձ և սնունդ են տրամադրել 2008-ի փետրվար-մարտ ամիսներին Երևանում տեղափոխված ղարաբաղյան ջոկատի զինծառայողներին:
Ծառուկյանի ներկայացուցիչը այցելել է Կարապետյանների հրամանատարության տակ գտնվող նախագահական նստավայրի նկուղում տեղակայված զինծառայողներին և գումարներ հանձնել նրանց, պնդում է քննիչը:
Երկու գործարարներն էլ հերքեցին այս տեղեկությունները՝ ի պատասխան BBC- ի հարցմանը:
Ծառուկյանը «իր հրապարակային ելույթներում մի քանի անգամ հայտարարեց, որ նա որևէ կապ չունի մարտի 1-ի դեպքերի հետ», -իր էլեկտրոնային հաղորդագրության մեջ ասում է նրա պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Ալեքսանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց իր դերը մարտի 1-ի իրադարձություններին: «Նման բան չի եղել, ես ոչ մեկին սնունդ չեմ տրամադրել», - ասաց գործարարը: