«Մարտի1-ի գործը պետք է լիներ ոչ թե ԱԱԾ-ի արխիվներում, այլ քննիչների մոտ». փաստաբաններ
![]() 866 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 14:20 ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի փաստաբանները, օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ նախօրեին արված այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործով կորած փատաթղթերի մի մասը վերականգնվել է, ասել են, թե իրենք կդժվարանան ասել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Իրենք դիմել են քննչական մարմնին, որպեսզի հնարավորություն տրվի՝ ըստ անհրաժեշտության պատճենահանել Մարտի 1-ի ամբողջ գործը: Այն 500-600 հատոր է:Դրանցից առանձնացվել են Ռ. Քոչարյանի ու մնացածների գործերը: Փաստաբանների խնդրանքը մերժվել է, և հիմա դիմել են դատարան: «Ընդհանրապես, պետք է հասկանանք գործի նյութերը ԱԱԾ-ում պահելու իրավական հիմքերը: Դա հարուցված քրեական գործի շրջանակներում է եղել, թե ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է հավաքել, թե՞ ընդհանրապես ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիների մասին տեղեկությունների ապօրինի հավաքագրում ու պահպանում է իրականացնում: Առհասարակ Մարտի1-ի գործը պետք է լիներ ոչ թե ԱԱԾ-ի արխիվներում, այլ քննիչների մոտ»,-հայտարարեց Ա. Օրբելյանը: Փաստաբան Հ. Խուդոյանն էլ ավելացրեց, որ Ռ. Քոչարյանը դատական բաց նիստերից մեկի ժամանակ է հայտարարել, որ այն ժամանակ, երբ ինքը դեռ ՀՀ նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ԱԱԾ-ն իրեն զեկուցում էր տարբեր իրադարձությունների, այդ թվում՝ կազմակերպվող ինչ-որ սադրանքների մասին: Իրենք պահանջել են գտնել և ստանալ այդ նյութերը, սակայն ստացել են պատասխան, որ նման նյութեր չկան: Այնպես որ, իրենց էլ է շատ հետաքրքիր, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
