«Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ...». այսօր Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է
![]() 1030 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 13:35 «Կյանքում այնքան «ինչու»-ներ կան, որ եթե կողք-կողքի շարես, ավելի շատ կլինեն, քան աշխարհի բոլոր պատասխանները: Պարզապես հարկավոր չէ դրանք կողք-կողքի շարել…հարկավոր չէ…»: Վարդգես Պետրոսյան «Հավասարում բազմաթիվ անհայտներով»: Այսօր Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է (1932թ. օգոստոսի 9): «Ամենակարևոր բաները մեզ չսովորեցրեցին: Առաջին դասարանում անցանք այբուբենը, դա հետո էլ կսովորեինք, հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը… Երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք՝ մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից… Սովորեցինք հին ու նոր ժամանակների պատմություններ, որ ի՞նչ… Եվ ոչ ոք չսովորեցրեց՝ ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել… արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը սովորենք… ինքնակրթությամբ, ինչպես ասում են: Իսկ ավելի մարդավարի ասած՝ մեր սրտի վրա ստացած վերքերով պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպի է մնում: Բայց սպիով է սիրտը սիրտ, այդ սպիով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը»,- գրել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակագիր ու հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը: « …Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը»,- «Դեղատուն Անի» վիպակում գրել է արձակագիրը: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947թ.-ին «Պիոներ Կանչ»-ում: Ռուսերեն լույս են տեսել նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի»» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
317Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
489Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
98725.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
91524.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
52424.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
47324.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
49123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
65221.02.2026, 00:42
