«Կան ահազանգեր, որ Արցախում ցանկալի թեկնածուների համար ձայներ գնելու նպատակով շինանյութ են բաժանում». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում ՏԻՄ ընտրություններ են: Իշխանությունները քաղաքական կամք չունեցան գնալու ՏԻՄ նոր օրենքի ընդունման, ինչի հետևանքով կրկին ունենալու ենք համայնքի բնակիչների խնդիրները լուծելու անընդունակ համայնքներ: Որոշ համայքներում թեկնածուների առաջադրման վերջին ժամերին է միայն թեկնածու հայտնվել՝ այն էլ շրջանի ղեկավարների ակտիվ աշխատանքից հետո: Արդեն կան ահազանգեր, որ շրջանի որոշ ղեկավարներ օգտագործում են պետական տարբեր ծրագրեր՝ իրենց ցանկալի թեկնածուների համար ձայներ գնելու նպատակով: Մասնավորապես բաժանում են շինանյութ: Չի բացառվում, որ այս անգամ էլ ականատես լինենք թիթեղյա ընտրությունների: Հաջողություն եմ մաղթում արդար ընտրապայքարն ամեն ինչից վեր դասող թեկնածուներին և ընտրողներին»:

«Պաշտոնյաների բարձր աշխատավարձը հանրության ցածր կենսամակարդակի ֆոնին ընկալվում է որպես արտոնություն»․ Հրայր Կամենդատյան
1917:18
«Հարձակումներից ու պատժամիջոցներից հետո, Իրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին»․ Փեզեշքիան
7816:49
«Շատ լուրջ մի ընդունեք այդ տղային, ինքն աճպարար է, բնույթով՝ պիղծ»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
5316:12
«Որոշ շրջանակների՝ հանդիպման շուրջ գրառումներն էժանագին մանիպուլյացիաներ էին»․ Հենրիխ Դանիելյան
5316:00
«Ընտրության հաջորդ օրից սեզոնային փրկիչների 70-80%-ը չքացան»․ Գոռ Մադոյան
5915:24
«Փաշինյանի պահանջածը կաթողիկոսի գահն է ու եկեղեցու կազմաքանդումը»․ Դերենիկ Մալխասյան
5715:18
«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան
7414:00
«Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կարձագանքե՞ն Բայրամովի ասածին»․ Ոսկան Սարգսյան
7413:48