Մոսկվայում դժգոհությունների աճը Կրեմլի համար մարտահրավեր է դառնում. DW
![]() 950 Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 12:20 Մոսկվայում բողոքի զանգվածային ցույցերի պատճառը միայն Մոսդումայի շուրջ ընթացող զարգացումները չեն. իրականում լուրջ դժգոհություն է հասունացել պետական իշխանության ու ամբողջ էլիտայի նկատմամբ: Քաղաքացիները պահանջում են արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, նախագահ Պուտինի հրաժարականը: DW-ի վերլուծաբան Միոդրագ Շորիչի մեկնաբանմամբ՝ ցուցարարները թույլ չեն տալիս, որպեսզի իրենց ճնշեն՝ ո՛չ սպառնալիքներով, ո՛չ մահակներով, ո՛չ էլ ձերբակալություններով: Համատարած դժգոհությունը հաստատվում է հարցումների արդյունքներով, ըստ որոնց, ռուսաստանցիների վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ սահմանել է պատմական նվազագույն ցուցանիշը: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ տնտեսությունը լճանում է, ապրանքատեսակները թանկացել են, կոռուպցիան հասել է տագնապալի ցուցանիշների, միլիոնավոր քաղաքացիներ վրդովված են կենսաթոշակային բարեփոխումներից: Ավելի ու ավելի շատ ռուսաստանցիներ դժգոհ են, սակայն կառավարությունը հրաժարվում է թույլ տալ քաղաքական այլընտրանք, թեկուզ տեղական մակարդակում: Վախը Կրեմլում անորոշություն է ներշնչում Այս ամենը դրդում է տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալ: Այս մարդիկ անվախ են, ու դա վախեցնում է իշխանություններին: Կրկին ու կրկին նախագահն ու կառավարության ղեկավարը խոստանում են բարեփոխումներ, ավելի մեծ աշխատավարձեր: Ըստ հետազոտությունների՝ ռուսաստանցիների կենսամակարդակը նվազել է վերջին 5 տարիների ընթացքում: Սա շոշափելի է հասարակության լայն շերտերի համար: Մարտահրավեր Կրեմլի համար |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
