«Միասնական թեկնածու չի լինելու». Սամվել Բաբայան
![]() 3038 Երկուշաբթի, 12 օգոստոսի, 2019 թ., 15:35 ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով հայտարարել է 2020 թվականին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպմանը, ասել է. «Մենք 5 անգամ հանդիպել ենք որպես քաղաքական ուժեր, որովհետև նրա ուժը խորհրդարանում մեծամասնություն ունի... Միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, քանի որ գաղափարական խնդիրներ կան»: Բաբայանը նշել է, որ հանդիպել է 7 կուսակցությունների ղեկավարների հետ ու պետք չէ առանձնացնել միայն Արայիկ Հարությունյանին. «Իշխանական թևը ցավալի է տանում՝ ինչու եմ հանդիպում ու փորձում է կապեր փնտրել»: Տեղեկացնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, տևական դադարից հետո վերսկսվել է Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Տեսանյութը՝ Factor.am-ի |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
