Ինչո՞ւ հանդիպեցին ՌԴ և Ֆրանսիայի նախագահները․ Republic

Ֆրանսիայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, գրում է Republic.ru կայքը։ Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա էր ժամանել մեկօրյա այցով: Կրեմլի համար սա կարևոր ու խորհրդանշական օր էր՝ վերականգնելու Ռուսաստանի և եվրոպական քաղաքականության միջև հարաբերությունները՝ Ղրիմի բռնակցումից հետո և 2014-ին Դոնբասում հակամարտության սկիզբից ի վեր:
Այն փաստը, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը անցկացվեց G7 գագաթնաժողովից մի քանի օր առաջ, աշխարհաքաղաքական առանձնահատուկ նշանակություն է ստանում և ընդլայնում է օրակարգը:
Մակրոնը մեղմ ձևով Պուտինին վերադարձնում է աշխարհի առաջնորդների բացառիկ ակումբ: Դա հնարավորություն է տալիս Մոսկվային իր դիրքորոշումը ցույց տալ արևմուտքին այն խնդիրների վերաբերյալ, որոնք առավելագույնս վերաբերում են իրեն և մասնակցել որոշումների մշակմանը: Չնայած նախօրեին ֆրանսիական կողմը հասկացրեց, որ Պուտինի հետ հանդիպումը չի նշանակում ՌԴ-ի անդամակցության վերականգնումը G8 ակումբում։
Հանդիպման նախօրեին կողմերը միմյանց ուղարկեցին սեփական հետաքրքրությունների փոխադարձ քննարկման կարևոր ազդակները: Փարիզն առաջարկեց քննարկել բարձր մակարդակի շփումներն անվտանգության ոլորտում և սեպտեմբերի 9-ին հաստատեց 2+2 ձևաչափով անցկացվող հանդիպումը։ Այն թույլ է տալիս քննարկել առավել զգայուն հարցերը։ Մոսկվան, իր հերթին, ի պատասխան Մակրոնի բազմաթիվ խնդրանքերի, ֆրանսիացի գործարար Ֆիլիպ Դելպալի «Baring Vostok»-ի գործով ներգրավված անձի տնային կալանքի դատական որոշման վերանայման մասին հայտարարեց։ Կրեմլը նաև երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային՝ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության իրավունքները վերականգնելու գործում:
Ֆրանսիական կողմը նախկինում առանձնացրել էր երկու գերակա թեմա՝ իրավիճակն Իրանի միջուկային ծրագրի շուրջ և Կիևում նոր ղեկավարության ընտրությունից հետո Դոնբասում ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացի ակտիվացումը:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8803:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
9602:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
17100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
84Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
81Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
82Երեկ, 23:36