Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության և ունեցվածքի մասին

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը:
Մասնավորապես, Интерфакс-ը, RBK-ն, Коммерсантъ-ը հոդված են հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա ճեպազրույցի և ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին, ըստ որի՝ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը: Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել: «Գագիկ Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նախկին պաշտոնյային են պատկանում նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող ընկերություններ: Խաչատրյանը վերջին՝ ավելի քան 15 տարում Հայաստան շոկոլադ ներկրողներից է։ Նրան է պատկանում ուկրաինական «Ռոշեն» քաղցրավենիքի՝ Հայաստան ներմուծող ընկերությունը։
2011 թվականին Գագիկ Խաչատրյանը, 200 միլիոն եվրոյով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադի գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն նախկին պաշտոնյան վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է նրա որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում են արտադրվում հանրահայտ «Մոցարտ» շոկոլադե կոնֆետները։
Խաչատրյանին է պատկանում մի քանի հարյուր հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, Գագիկ Խաչատրյանի ընտանիքին է պատկանում նաև «Ucom» ընկերությունը»,- նշել է ռուսական լրատվամիջոցը:
Ադրբեջանական 1news.az-ը ևս անդրադարձել է Խաչատրյանի ձերբակալությանը. «Գագիկ Խաչատրյանը 2014-2016 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Նրա անվան հետ են կապված բազմաթիվ բիզնեսներ: Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նրան հաճախ անվանում են «մոխրագույն կարդինալ»»:
«2018 թվականի իշխանափոխությունից հետո, Խաչատրյանը հեռացավ Միացյալ Նահանգներ, սակայն հետո վերադարձավ Հայաստան: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր կառավարությունը պահանջում էր Խաչատրյանից վերադարձնել յուրացված գումարները, սակայն նախկին նախարարը համաձայն չէր դրա հետ: 2010 թվականին Գագիկ Խաչատրյանի որդիները Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել, հետագայում վաճառել 18 միլիոն դոլարով: Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011 թվականից Ֆրանսիայում գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն։ Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասում, Խաչատրյանը նաև բնակարան է ձեռք բերել»,- գրել է haqqin-ը:

«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
2917:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
3717:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4416:48
«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4116:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5116:06
«Կիևը գիտի, թե ինչ որոշումներ են պետք՝ խաղաղության հասնելու համար»․ Պեսկով
9415:48
«Դիմել եմ քաղաքական 15 ուժի»․ Կարապետ Պողոսյան
6215:24
«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»․ Նարեկ Կարապետյան
7214:00