«Ավրորա» մրցանակին է միանում Բենջամին Ֆերենցը
![]() 447 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2019 թ., 22:15 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է, որ խաղաղության և մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, և հիմա նա կդառնա նաև «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում: «Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն ավելի լավն է դարձրել իր պայքարով՝ արդարություն ապահովելով մարդկության դեմ իրագործված հանցանքներից տուժածների համար: Իր գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Երջանիկ ենք, որ նա միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը: Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է և մարդու իրավունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները հետաքննողներից մեկն էր, և ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում: 1943թ. Հարվարդի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Ֆերենցը միացավ ԱՄՆ զինված ուժերին և մեկնեց Եվրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագա կյանքն ու գործունեությունը: Բենջամին Ֆերենցը նաև մշակել է և իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայելի և Արևմտյան Գերմանիայի միջև 1952թ. ստորագրված «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցություններում: Նա իր ամբողջ կյանքում պայքարել է մարդու իրավունքների և համընդհանուր խաղաղության համար՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով առաքելություն: «Ես տպավորված եմ այն աշխատանքով, որն «Ավրորան» իրականացնում է ամբողջ աշխարհում: Մենք ծառայում ենք համընդհանուր նպատակի՝ ստեղծել ավելի մարդկային հասարակություն, որտեղ գերակայում է օրենքը: Ինձ համար հաճելի է ընդունել «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալու հրավերը՝ որպես պատվավոր համանախագահ: Իմ փորձից կարող եմ ասել, որ երկար ժամանակ, նվիրվածություն և ջանքեր են պահանջվում աշխարհն ու կյանքը կարեկցանքով և աջակցությամբ բարելավելու համար: Զգացված եմ՝ դառնալով մի համայնքի անդամ, որի առաքելությունը հենց այդպիսի աշխարհ ստեղծելն է»,- ասել է Բենջամին Ֆերենցը: «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում են երեք նոբելյան դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային հանրության այլ ազդեցիկ դեմքեր: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
312Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
480Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
97725.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
90824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
52224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64921.02.2026, 00:42
