Էրդողանը չի բացառել ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Су-57-ի ձեռք բերումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Су-35 և Су-57 կործանիչների ձեռքբերումը։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։
«Ինչո՞ւ ոչ․ մենք այստեղ (МАКС-2019 ցուցադրությանը) անտեղի չենք եկել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ռուսական կործանիչներն ամերիկյան F-35-ի ձեռք բերման այլընտրա՞նք են:
Էրդողանը նաև շեշտել է, որ վերջնական որոշումը կկայացնի, երբ կխոսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կպարզի Վաշինգտոնի վերջնական դիրքորոշումը Թուրքիայի՝ F-35 ծրագրին մասնակցության վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը МАКС-2019 ցուցադրության շրջանակում Էրդողանին ծանոթացրել էր նոր սերնդի Су-57 կործանիչների հետ:
Հիշեցնենք՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը նշել էր, որ Թուրքիան կկարողանա ամերիկյան F-35 կործանիչ ձեռք բերի միայն այն դեպքում, եթե ամբողջությամբ հրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնումից:

«Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա». Մասկ
10410:07
«Երբևէ ԱՄՆ-ն չի ունեցել Թրամփի նման խայտառակ նախագահ»․ Արթուր Սաքունց
8209:12
«ԱՄՆ-ում դավաճանին մահապատժի են ենթարկում, մեր դեպքում դավաճանի կոչումը հասարակ քֆուրին հավասարեցված բառ է»․ Արամայիս Աղաբեկյան
12302:06
«Փաշինյանը փորձում է մեզ հարմարեցնել ադրբեջանական վասալիտետի ստորացուցիչ պայմաններին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
12401:12
«Ո՞նց կարող է ընդդիմադիրների ելույթը պատերազմի հանգեցնել․ աշխարհի մակարդակով աբսուրդ մեղադրանք է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
12600:24
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ
212Երեկ, 23:48
«Իշխանությունը թաքցնում է իրականությունը, որ մարդիկ կեղծ խաղաղության հեքիաթին հավատան»․ Նաիրի Հոխիկյան
113Երեկ, 23:24
«Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի»․ Սուրեն Սուրենյանց
105Երեկ, 22:54