Այսօր Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է

«Ես ուժեղ եմ, բայց ինձ թույլ եմ զգում՝ տեսնելով մարդկային դժբախտ ճակատագրերը: Ես տանել չեմ կարողանում անիրավությունը, հատկապես երբ անզոր եմ որևէ բան փոխել»,- մի առիթով խոստովանել է Հասմիկ Պապյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, աշխարհահռչակ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննայի օպերային թատրոնի «պրիմադոննա» Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է:
Երգչուհին նշում է իր ծննդյան 58-րդ ամյակը: Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվեց Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատար:
Որոշ ժամանակ անց նա դուրս է գալիս միջազգային ասպարեզ և ելույթներ է ունենում աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում և թատրոններում: Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է, նաև, հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:
Նրա հայրենասիրությունը միայն մշակութային արժեքների պահպանմամբ չի դրսևորվում. նա մեծ հայրենասեր ու սրտացավ հայուհի է, ով մշտապես հայրենիքի հետ է ու արձագանքում է Հայաստանում կատարվող իրադարձություններին: Թավշյա հեղափոխույունը նա դիտարկում է որպես ազգային զարթոնք և այդ օրերին նա հայրենիքում էր ու սատարում էր ժողովրդական շարժմանը:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
338Երեկ, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
52519.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
36618.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
69418.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
43317.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
47716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
179215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
72513.09.2026, 16:48