«Փաստաբաններն ակնկալիքներից չպետք է խոսեն». Հայկ Ալումյան

ՍԴ-ն դեռ չի հրապարակել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրականության վերաբերյալ վճիռը: ՍԴ շենքի մոտ իրադրությունը շարունակում է լարված մնալ: Պարբերաբար լեզվակռվի են բռնվում Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները, փոխադարձ վիրավորանքներ ուղղում միմյանց հասցեին, վանկարկումներ անում: Մինչ վճռի հրապարակումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ եթե ՍԴ-ն իրենց ներկայացրած փաստարկները հաշվի առնի և որոշի, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածն ու 135-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանդրական են, ապա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, և նա պետք է անմիջապես ազատ արձակվի: Հարցին, թե ինքն ինչ ակնկալիքներ ունի այդ առումով, Հ. Ալումյանը նշեց, որ փաստաբաններն ակնկալիքներից չպետք է խոսեն. պաշտպաններն իրենց կողմից ամեն ինչ արել են: Եթե ճանաչի սահմանադրական, ապա իրենք կանցնեն իրենց առաջիկա անելիքներին՝ չմասնավորեցնելով դրանք:

«Երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր, դուք և ձեր քույրը հանգստանում էիք Դուբայում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6012:12
«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4511:54
«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
5411:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
10111:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
7610:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
7710:12
«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
6309:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
16709:43