Ունկնդրին ներկայացվեց Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին
![]() 418 Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 16:25 Սեպտեմբերի 4-ին «Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակներում Երևանում հնչեց մեր ժամանակների մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կամերային գործերի ընտրանին։ Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկած համերգաշարը ներկայացնում է մաեստրո Մանսուրյանի կինոերաժշտությունը, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները։ Կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը հնչեցրեց Թիվ 3 լարային կվարտետը։ Քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը նշում է, որ առաջին անգամ են կատարում Մանսուրյանի այդ ստեղծագործությունը, որը բավականին բարդ է և՛ ռիթմի, և՛ տեմպի առումով։ Այս ընթացքում քառյակի երաժիշտներն աշխատել են հեղինակի հետ և բավականություն ստացել։ Էրիկ Մանուկյանը նկատում է, որ Եվրոպայում հաճախ են հնչում Մանսուրյանի հատկապես սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները, և այս համերգաշարը լավ հնարավորություն է մեր ունկնդրին ծանոթացնելու Մանսուրյանի դասական գործերին։ Երեկոյի ընթացքում կատարվեցին Մանսուրյանի կամերային այլ ստեղծագործություններ նույնպես։ Հանդես եկան դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, սոպրանո Աննա Ավդալյանը։ Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
312Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
480Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
97725.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
90824.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
52224.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46924.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64921.02.2026, 00:42
